ԵՊՀ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն», Center for Culture and Civilization Studies Foundation
Զեկույց՝ հարափոփոխ միջազգային զարգացումների համատեքստում սփյուռքի դերին՝ հայկական «փափուկ ուժի» (soft power) զարգացման և օգտագործման գործընթացի մեջ։
Lecture: "Armenian 'soft power' in the context of golbal develoments", 19 September 2022, Boon Club, Yerevan.
(link)
ՀԱՐԱՓՈՓՈԽ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» հերթական քննարկումը, որ նվիրված էր հարափոփոխ միջազգային զարգացումների համատեքստում սփյուռքի դերին՝ հայկական «փափուկ ուժի» (soft power) զարգացման և օգտագործման գործընթացի մեջ։ Քննարկման բանախոսն էր դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը՝ հասարակագետ, սփյուռքագետ, Օքսֆորդի համալսարան։
«Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։
Ծրագիրը իրականացվում է «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի աջակցությամբ «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։