"The Revolution gave the Diaspora an opportunity to distinguish the state from the authorities" Hratch Tchilingirian
1in.am TV, 10 November 2018, live interview hosted by Arman Babajanyan
«Զգալի է, որ Հայաստանում ժողովրդի հոգեբանական լարվածությունը թուլացել է: Դրական մթնոլորտ է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում. հեղափոխությունը խանդավառություն է առաջացրել սփյուռքյան համայնքներում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս Հրաչ Չիլինկարյանը:
Նրա խոսքով՝ սփյուռքահայի համար Հայաստանը առաջին հերթին զգայական մակարդակի վրա է: «Վերանկախացած Հայաստանը հատկապես նոր սերնդի համար հստակ և կենսունակ իրականություն է: Ըստ իս՝ հեղափոխությունն առաջին հերթին բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը միջազգային գետնի վրա, և սփյուռքահայ երիտասարդի համար սա հպարտության առիթ եղավ: Որքան Հայաստանը հզորանա, որպես ժողովրդավարական երկիր, այդքան Սփյուռքն իրեն ուժեղ կզգա հայրենիքով և ցանկություն կունենա շփվել այդ իրողության հետ»,- նշեց Հ. Չիլինկարյանը: Նա նաև ընդգծեց, որ հեղափոխությունը Սփյուռքին առիթ տվեց զանազանել պետականությունն ու իշխանությունը: