Հայաստանն ու Հայերը Անգլերեն մի ժողովածուում

Christianity NAWA_EdinburghCover«Ազգ» #30, 16-08-2018

Հայաստանն ու Հայերը Անգլերեն մի ժողովածուում

Ա.Բ.

Էդինբուրգի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Քրիստոնեությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում» խորագրով հոդվածների ժողովածուն (խմբագիրներՙ Քենեթ Ռ. Ռոս, Մարից Տադրոս, Թոդ Մ. Ջոնսոն ): Այն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում քրիստոնեության վերաբերյալ էմպիրիկ տվյալների եւ ինքնատիպ վերլուծության բացառիկ մանրամասն հաշվետվություն:

Այս համապարփակ ժողովածուն ներառում է Հյուսիսային Աֆրիկայի եւ Արեւմտյան Ասիայի բոլոր երկրներըՙ ներկայացնելով վստահելի ժողովրդագրական տեղեկատվություն եւ տվյալ երկրների գիտնականների մեկնաբանական ակնարկներ: Այն նկարագրում է տվյալ երկրներում քրիստոնեության աճի եւ անկման ձեւերը, գնահատում հիմնական ավանդույթներն ու շարժումները, վերլուծում է առանցքային թեմաները եւ ուսումնասիրում ընթացիկ միտումները:

Բացի այն, որ ժողովածուում առկա է առանձին «Հայաստան» գլուխ, հայ ժողովուրդը, բնականաբար, բազմիցս հիշատակվում է տարբեր գլուխներում: Ժողովածուի հեղինակներից երկուսը հայ են: Հայաստանի եւ Թուրքիայի վերաբերյալ գլուխների հեղինակն է Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը (երկրորդըՙ Էդ Ալդենի հեղինակակցությամբ), իսկ Պարսից ծոցի երկրների վերաբերյալ գլխինըՙ Հրայր Ճեպեճյանը :

2018-08-19
e-mail: info@hrach.info
Copyright © 2024 Hratch Tchilingirian. All rights reserved.