Հրաչ Չիլինգիրյան (հակիրճ կենսագրություն)(1)

Hratch Tchilingirian_bio

Aurora Forum

Դոկտոր Հրաչ Չիլինգիրյանն Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտաշխատող և դասախոս է։ Զբաղվում է Մերձավոր Արևելքի և Եվրասիայի մշակութային ինքնության հարցերով, հայրենիք-սփյուռք հարաբերություններով, կրոնի սոցիոլոգիայով և ազգամիջյան հակամարտություններով։

Ինտելեկտուալ ձեռներեց է և սոցիոլոգ ակտիվիստ։ Որպես հանրային ինտելեկտուալ՝ իր ուսումնասիրություններում, խոհերում և նախագծերում նպատակ է դնում ինքնությունը, մշակութային և լեզվական ժառանգությունը կենդանի փորձառություն դարձնել հատկապես սփյուռքի կյանքում։ Վերջին տարիներին զբաղված է աշխարհի՝ հատկապես ակադեմիական և քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների և այլ փոքրամասնությունների աղետալի կացության վրա։

2003-2012թթ. Չիլինգիրյանը եղել է Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի դասախոս և եվրասիական տարածաշրջանի հետազոտությունների ղեկավար, դասախոսել է միջազգային հարթակներում։ Բազմաթիվ ուսումնասիրությունների, գիտական և հանրամատչելի հոդվածների հեղինակ է։

2020-03-05
e-mail: info@hrach.info
Copyright © 2024 Hratch Tchilingirian. All rights reserved.