Հրաչ Չիլինգիրյան (հակիրճ կենսագրություն)(2)

AuroraYSUlecture30May2017 2

Դոկտոր Հրաչ Չիլինգիրյան ինտելեկտուալ ձեռնարկատեր է եւ ակտիվիստ-սոցիոլոգ: Վերջին տարիներին նա աշխարհի ուշադրությունն է հրավիրում Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքների եւ փոքրամասնությունների իրադրության վրա, հատկապես՝ գիտական եւ քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակներում: Որպես մտավորական՝ նրա ուսումնասիրությունները, մտքերը եւ ծրագրերը նպատակ ունեն պատմական ինքնությունը, մշակույթը եւ լեզուն դարձնել կենդանի փորձ հատկապես սփյուռքի համար:

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (LSE) սոցիոլոգիայի ոլորտում ասպիրանտական ծրագիրն (PhD) ավարտելուց հետո դոկտոր Չիլինգիրյանը սկսեց դասախոսել Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցում եւ ստանձնեց Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը (2003-2012): 2012 թվականից նա Օքսֆորդի համալսարանի Արեւելագիտության բաժնի անդամ է. զբաղվում է հայագիտական եւ մերձավորարեւելյան ուսումնասիրություններով, մասնավորապես՝ ուսումնասիրելով մշակութային ինքնության քաղաքականությունը, հայրենիք-սփյուռք կապը, կրոնի սոցիոլոգիան եւ միջէթնիկական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում: Դոկտոր Չիլինգիրյանը դասախոսում է աշխարհի տարբեր համալսարաններում եւ բազմաթիվ ուսումնասիրությունների, գիտական հրապարակումների եւ հոդվածների հեղինակ է (www.hratch.info):

Դոկտոր Չիլինգիրյանը ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ եւ բարեգործական կազմակերպություններ եւ ավելի քան երեսուն տարի ծառայել է համայնքներին՝ ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում: Նա ներգրավված է համայնքային կյանքում եւ ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական եւ մասնագիտական նախագծերում:

Aurora Forum Goodwill Ambassador

2017-05-20
e-mail: info@hrach.info
Copyright © 2024 Hratch Tchilingirian. All rights reserved.