Conference on How to Teach Diakonia Concluded

«Դիակոնիայի ուսուցում» համաժողովն ամփոփեց իր աշխատանքը      (video report)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 28 Նոյեմբերի, 2012

Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Դիակոնիայի ուսուցում» համաժողովը նոյեմբերի 29-ին ամփոփեց իր արդիւնքները:

Երկրորդ օրուայ նիստերը նախագահեցին ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը եւ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը:

Համաժողովի «Դիակոնիայ. ծխերի եւ համայնքների դերը» խորագիրը կրող երրորդ նիստին բանախօսութիւններով հանդէս եկան Մեծ Բրիտանիայից Վերապատուելի Ռոջեր Փրիսը («Եկեղեցին եւ նրա դերը համայնքի վերափոխման գործում») եւ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) դոկտոր Հրաչ սրկ. Չիլինգիրեանը («Ծուխը որպէս դիակոնիայի կենտրոն. հաւատն ու սպասաւորութիւնը գործողութեան մէջ»):

«Լաւագոյն օրինակներ, փորձի փոխանակում» խորագիրը կրող չորրորդ նիստին զեկոյցներ ներկայացրեցին Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը («Ժամանակակից դիակոնիկ սպասաւորութիւնը Հայ Կաթողիկէ եկեղեցում եւ էկումենիկ համագործակցութիւնը») եւ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախօս Աննա Ոսկանեանը («Սոցիալական աշխատանքի ուսուցման փորձը Հայաստանում. զուգահեռներ սոցիալական դիակոնիայի ուսուցման հետ եւ համագործակցութեան հեռանկարներ»):

Երկօրեայ համաժողովը փակուեց Հայաստանեան «Կլոր սեղան» հիմնադրամի գործադիր տնօրէն դոկտոր Կարէն Նազարեանի ամփոփիչ խօսքով: Կ. Նազարեանը վերստին ընդգծեց դիակոնիայի ուսուցման անհրաժեշտութիւնը Հայաստանում եւ սպասաւորութեան այս ոլորտում առկայ փորձառութեան փոխանակման կարեւորութիւնը:

Մասնակիցներն իրենց հերթին գոհունակութիւն յայտնեցին «Կլոր սեղան» հիմնադրամի եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի գործակցութեամբ կազմակերպուած համաժողովի առիթով` օգտակար եւ արդիական նկատելով արծարծուած խնդիրները:

Նոյն օրը համաժողովի մասնակիցներն այցելեցին Գեւորգեան հոգեւոր ճեմարան եւ հանդիպում ունեցան ուսանողութեան հետ:

 

«Դիակոնիայիուսուցում» թեմայովհամաժողովՄայրԱթոռՍ. Էջմիածնում (2-րդ օր)

ՄայրԱթոռՍուրբԷջմիածին, Տեղեկատվականհամակարգ 27 Նոյեմբերի, 2012  

Նոյեմբերի 27-ինՄայրԱթոռՍուրբԷջմիածնում, օրհնությամբՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլորսեղան» հիմնադրամի, սկսվեց «Դիակոնիայիուսուցում» թեմայով երկօրյահամա ժողովը, որինմասնակցումենեկեղեցականներ, աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ուԿենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայիև աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդվիժն» և «Ամքոր» կազմակերպություններից:

ՀամաժողովըբացվեցՄայրԱթոռՍուրբԷջմիածնիՎանականխորհրդինախագահՏ. ՆաթանարքեպիսկոպոսՀովհաննիսյանիխոսքով: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Կլոր սեղանի գործադիր տնօրեն դոկտորԿարեն Նազարյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիրներ կայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ժողովի նիստերը նախագահեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջ եկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Առաջին նիստին բանախոսություններով հանդես եկան Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը («Եկեղեցի, դպրոց և սոցիալական սպասավորություն»), Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգիսյանը («Աստվածաբանական կրթություն. տեսլականներու վերանայումներ» և «Դիակոնիայի ուսուցումը Գևորգյան հոգևոր ճեմարանում») ևԳՀԽ դասախոս Կամո Վարդանյանը («Դիակոնիկաշխատանքիհոգեբանականկողմերը»):

ԵրկրորդնիստինզեկույցներներկայացրեցինՌուսականԿլորսեղանիղեկավարՄարգարիտաՆելյուբովան («Դիակոնիկսպասավորությունը Ռուս Ուղղափառ եկեղեցումև էկումենիկ համագործակցությունը») և «Վորլդվիժնի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգը («Զարգացման ու դիակոնիկ աշխատանքը «Վորլդվիժնի» ծրագրերում»):

ՆույնօրըհամաժողովիմասնակիցներինընդունեցևՀայրապետականիրօրհնությունըբերեցԳարեգինԲԱմենայնՀայոցԿաթողիկոսը: Իրխոսքում Նորին Սրբությունն արդյունավետ աշխատանք մաղթեց համաժողովի աշխատանքներին և վստահություն հայտնեց, որ դիակոնիկ սպասավորության ոլորտում ձեռքբերված փորձառության փոխանակումը համաժողովի շրջանակներում և ձևավորվող փոխադարձ համագործակցությունը բարիարդյունքներ պիտի տան:

2012-11-28
e-mail: info@hrach.info
Copyright © 2019 Hratch Tchilingirian. All rights reserved.