Hratch Tchilingirian profile (հայերէն)

«ՃԱՌԱԳԱՅԹ»

Ցվետանա Պասկալեվայի Հեղինակային Ծրագիր

Հ1 Առաջին Կայան, 1 Դեկտեմբեր 2012

http://www.youtube.com/watch?v=rXGIQYBR1Uo 

Բարեւ ձեզ, սիրելիներս, եթերում «Ճառագայթն» է:

«Ճառագայթ»ի այսօրվա հյուրը Օքսվորդի համալսարանի դասախոս, կիրթ, բարձր ինտելեկտով մի երիտասարդ է, թերեւս նա իր մէջ է ամբողջացրել հայկական այն բոլոր լավագույն հատկանիշները որոնցով աշխարհը դատում է հայերի մասին:

Հավանաբար ինտրիգը հաջողվեց եւ ես շտապում եմ ներկայացնել մեր կարճատեւ սյուժեն:

 Մեծ Բրիտանիայում ներկայում 15-20 հազար հայ է ապրում:  Ընդ որում, հայկական համայնքի միայն մեկ մասն է կենդրոնացած Լոնդոնում, համարում է սոցիլոգիայի դոկտոր Օքսվորդի համալսարանի Արեւելքի ինստիտուտի դասախոս, Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցու հոգաբարձուների խորհուրդի նախագահ, քաղաքագետ, աստուածաբան և հասարակական գործիչ Հրաչ Չիլինգիրյանը: [Չիլինկիրեան Hratch Tchilingirian]

«Պայքար հանուն անկախութեան նախկին սովետական հարավում,  Կովկաս՝ Ղարաբաղ և Աբխազիա» թեմայով դոկտորական ատենախոսությունը նա պաշտպանել է Լոնդոնի Տնտեսագիտութեան Դպրոցում (London School of Economics):

Ծնունդով բեյրութցին 13-ամյա տարիքում ականատեսը դարձավ 1975-ին սկսված քաղաքացիական պատերազմի: Հայրենի քաղաքում ուսումնական հաստատությունները փակվեցին և նա ուսումը շարունակեց Երուսաղեմի հայկական ճեմարանում:  Դրանից հետո համալսարանական կրթություն ստացավ Նյու-Յորքում և Կալիֆորնիայում:  Իսկ աւելի ուշ դասավանդել և տարբեր ակադեմական պաշտոններ է զբաղեցրել Քեմբրիջի համալսարանում, եղել է Նյու-Յորքի հոգեւոր ճեմարանի դեկանը, «Հայ Եկեղեցւոյ Լուսամուտ» ամսագրի համահրատարակիչ և խմբագիր:

Դոկտոր Չիլինգիրյանը երկու մենագրության և աւելի քան հարյուր հոդվածի հեղինակ է, 8 գրքի համահեղինակ: Դասախոսություներով հանդես է գալիս ժամանակի տարբեր արդիական թեմաներով՝ մշակութային-լուսավորչական խնդիրներ, հայագիտություն , սփյուռքի խնդիրներ և Մերձավոր Արեւելքում քրիստոնյա փոքրամասնության իրավիճակ:

Հիմա էլ ժամանել է Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող համաժողովին մասնակցելու:

Հրաչ Չիլինգիրյան առաջին անգամ Հայաստան է ժամանել 1985-ԻՆ և ամենաշատը ապշել է Արարատ լեռան տեսքից և այն բանից4 որ ողջ հանրապետությունը խոսում էր իրեն հարազատ լեզվով:  Ինքը հասկանում էր բոլորին, նրանք էլ՝ իրեն: Այդ ժամանակից սկսած նա առնվազն տարին մեկ անգամ այցելում է պատմական հայրենիք:  Սփյուռքի զաւակը, հայի յուրահատկություը, որպես ժողովուրդի բոլոր հոգեւոր արժեքների խտացում, համարում է խղճի սրտառուչ առկայությունը:

Մանկության ժամանակ նրա հայրական տունը նման էր կենտրոնի, որտեղ հավաքվում էին հայ համայնքի ներկայացուցիչները:  Այդ ժամանակ էլ ծնվեց հուզառատ վերաբերմունք սեփական ազգային արմատների նկատմամբ:

Այսօր Դոկտոր Չիլինգիրյան Հայաստանում շատ ընկերներ ունի, բայց պատմական հայրենիք տեղափոխվել առայժմ պատրաստ չէ, նա վստահ չէ, կարող է արդյոք այստեղ այնպես կայանալ, ինչպես դա իրեն հաջողվել է Արեւմուտքում և նույնքան օգտակար լինել իր ժողովուրդին:

Նա ամեն անգամ Հայաստանից մեկնում է վստահ լինելով, որ շուտով կվերադառնա այս ձգողական երկիր, երկիր որին ուղղված են ողջ աշխարհասփյուռ հայության հայացքը, միտքը, հույսերը:

[վերջաբան]

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ հրաժեշտ տալիս Ձեզ [Հրաչ Չիլինգիրյան], շնորհակալ եմ այս անկեղծ զգացումնքայնության իրական հայրենասիրության համար, որի կրողն եք: Դուք այն հայերից եք որոնց կպահեմ իմ հոգու «պատկերասրահում» և ընդմիշտ կհիշեմ, որովհետև Ձեզ նման մարդկանց շնորհիվ է պահվում Հայաստան-սփյուռքահայությանը:

Որքան ուժեղ և որքան ճիշտ է պետք ապրել, զերծ մնալու համար այն բոլոր գայթաղություններից, առօրյաի այն բոլոր առաջնայնություններից, որոնցով շրջապատված են հայկական սփյուռքի ներկայացուցիչները արտասահմանում, և մնալ այսքան անկեղծ, ուժեղ, Հայաստանին նվիրված և կրել հատկապես այդ զգացմունքը այդ կրակը սրտում, և լինել Հայաստանի իսկական զավակը:

Ես այսօր պատիվ ունեցա ձեզ հետ միասին լսել այս խորը, անկեղծ, մասնագիտական, և մարդկային խոսքերը: 

Հուսով եմ մինչև հաջորդ շաբաթ դուք կհիշեք մեր զրույցը:

Ձեզ հետ էր ձեր Ցվետանան:

 

2012-12-01
e-mail: info@hrach.info
Copyright © 2017 Hratch Tchilingirian. All rights reserved.