«Դիակոնիայի ուսուցում» համաժողովն ամփոփեց իր աշխատանքը (video report)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 28 Նոյեմբերի, 2012
Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Դիակոնիայի ուսուցում» համաժողովը նոյեմբերի 29-ին ամփոփեց իր արդիւնքները:
Երկրորդ օրուայ նիստերը նախագահեցին ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը եւ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը:
Համաժողովի «Դիակոնիայ. ծխերի եւ համայնքների դերը» խորագիրը կրող երրորդ նիստին բանախօսութիւններով հանդէս եկան Մեծ Բրիտանիայից Վերապատուելի Ռոջեր Փրիսը («Եկեղեցին եւ նրա դերը համայնքի վերափոխման գործում») եւ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) դոկտոր Հրաչ սրկ. Չիլինգիրեանը («Ծուխը որպէս դիակոնիայի կենտրոն. հաւատն ու սպասաւորութիւնը գործողութեան մէջ»):